Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մեսիի հերթական ռեկորդը

Մեսիի հերթական ռեկորդը
19.03.2018 | 15:12

«Աթլետիկի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Մեսին խփեց ընթացիկ առաջնության իր 25-րդ գոլն ու Լալիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին ինը մրցաշրջան անընդհատ հաջողվել է խփել այդքան ու ավելի: Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այս ցուցանիշով երկրորդն է: Նա ութ անընդմեջ մրցաշրջանում է դարձել 25 ու ավելի գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ ընթացիկում նա 22 գոլ է հեղինակել այն դեպքում, երբ օրացուցային տարվա նախաշեմին ընդամենը երկու անգամ էր գրավել մրցակիցների դարպասը: Ընթացիկում ևս երեք գոլ, ու Ռոնալդուն կկրկնի Մեսիի նվաճումը: Զուտ հետաքրքրության համար ասենք, որ այս ֆանտաստիկ ֆուտբոլիստներից առաջ Լալիգայի ռեկորդը պատկանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՈՒգո Սանչեսին, որը 25 գոլի հեղինակ է դարձել չորս անընդմեջ մրցաշրջանում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ